![](/banners/BeFunky-design.jpg)
19-ամյա երիտասարդը հետախուզվում էր գողության մեղադրանքով
![](https://168.am/wp-content/uploads/2021/01/1040490.jpg)
Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության և Կոտայքի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում սեպտեմբերի 3-ին Երևան քաղաքի Օհանովի փողոցում հայտնաբերվել և Կոտայքի բաժին բերման է ենթարկվել 19-ամյա Վահան Հ.-ն, որը մայիսի 3-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: