Լենինի աճյունը բանվորներին չի խանգարում
Վլադիմիր Լենինը աճյունը կմնա դամբարանում՝ այնտեղ վերանորոգման աշխատանքներ կատարելու ընթացքում։ Այս մասին գրում է «Իզվեստիան»։
Վերանորոգվելու են դամբարանի ստորգետնյա խողովակները և ներքին կոնստրուկցիաները։ Այն սրահում, որտեղ գտնվում է Լենինի աճյունը, վերանորոգման աշխատանքներ չեն կատարվելու։ Վերանորոգման աշխատանքների պատճառով դամբարանը այցելուների համար փակ կլինի մինչև 2013թ. ապրիլի 30-ը։ Հիշեցնենք, որ դամբարանը փակվել է 2012թ. աշնանը։