ԵԱՏՄ-ում գազի ընդհանուր շուկայի մասին համաձայնագիրը կարող է ստորագրվել 2022 թվականին
                                    Եվրասիական տնտեսական միության գազի ընդհանուր շուկայի մասին համաձայնագիրը կարող է ստորագրվել 2022 թվականին: Ինչպես տեղեկացնում է «ՏԱՍՍ»-ը, այս մասին հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) նախագահի օգնական Իյա Մալկինան:
«Գազի ընդհանուր շուկայի շրջանակում հնարավոր կլինի գնել այդ վառելիքը բորսայում: Դրա համար կընդունվի գազի բորսայական առեւտրի կարգ, որն արդեն մշակվում է մասնակից երկրների կառավարությունների եւ ազգային բորսաների հետ համատեղ»,- ասել է Իյա Մալկինան:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    