Խավիեր Կոլոմինան նշանակվել է Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ

Իսպանացի դիվանագետ Խավիեր Կոլոմինան նշանակվել է Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ ՆԱՏՕ-ում Իսպանիայի առաքելության «Թվիթեր»-ի էջից:

Խավիեր Կոլոմինան նաև կզբաղեցնի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գծով փոխօգնականի պաշտոնը։

Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի պաշտոնը զբաղեցնում էր կանադացի լրագրող Ջեյմս Ապատուրայը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930