Բաժիններ՝

Հակահամաճարակային կանոնները չպահպանելու 4 դեպք է հայտնաբերվել Աջափնյակ վարչական շրջանում

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ՀՀ ոստիկանության, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի փոխգործակցությամբ սեպտեմբերի 3-ին մշտադիտարկել են Երևանի Աջափնյակ վարչական շրջանի հանրային տրանսպորտի աշխատանքը։

«35 տրանսպորտային միջոցների դիտարկման արդյունքում հայտնաբերվել է վարորդների կողմից դիմակ չկրելու 4 դեպք։ Դրանց վերաբերյալ վարչական արձանագրություններ են կազմվել։ Խախտումների դեպքում տուգանվում են ուղևորափոխադրող կազմակերպությունների տնօրենները»,- տեղեկացնում են ՔՏՀԱ տեսչական մարմնից:

Կորոնավիրուսային հիվանդության կանխարգելմանը նպատակաուղղված տեսչական վերահսկողությունը հանրային տրանսպորտի նկատմամբ կիրականացվի նաև առաջիկա հանգստյան օրերին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս