«Նման միջադեպերի հետ կապված, խնդրում եմ, ՊԲ-ից տեղեկատվություն ստանաք». Արցախի նախագահի խոսնակը՝ Կարմիր շուկայի ուղղությամբ հնչած կրակոցների մասին

Ադրբեջանն այսօր մեկ ժամ շարունակ կրակ է բացել Արցախի Հանրապետության Կարմիր շուկայի ուղղությամբ։ Այս մասին լուրը փոխանցել էր Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

168.amԱրցախի նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանից փորձեց ճշտել, թե ի՞նչ վնասեր է կրել Կարմիր Շուկան։

«Նման միջադեպերի հետ կապված, խնդրում եմ, Պաշտպանության բանակից տեղեկատվություն ստանաք»,- նշեց Լուսինե Ավանեսյանը։

168.am-ին, սակայն, չհաջողվեց կապ հաստատել ՊԲ-ի լրատվականի որևէ աշխատակցի հետ։

Տեսանյութեր

Լրահոս