«Ուղևորների հաշվառումը սկսվել է». ինչո՞ւ երեկ չի իրականացել Երևան-Թբիլիսի չվերթը

MyWay ավիաընկերության Երևան-Թբիլիսի չվերթը, որը նախատեսված էր սեպտեմբերի 2-ին, ժամը 18:30-ին՝ չի կայացել: Ինչպես հայտնի դարձավ 168.am-ին՝ չվերթի համար գրանցումը սկսվել է միայն այսօր:

«Ուղևորների հաշվառումը սկսվել է, քիչ անց չվերթը կիրականացվի»,- տեղեկացրեց «Զվարթնոց» օդանավակայանի հանրային կապերի պատասխանատու Սաթենիկ Հովհաննիսյանը:

Նա չպարզաբանեց, թե որն է եղել թռիչքի հետաձգման պատճառը՝ խորհուրդ տալով դիմել ավիաընկերությանը:

Մեր տեղեկություններով, սակայն, այս տարվա հուլիսից Թբիլիսի-Երևան-Թբիլիսի երթուղով չվերթեր իրականացնող այս ավիաընկերությունը չի վճարել «Զվարթնոց» օդանավակայանի սպասարկման գումարը:

Հիշեցնենք՝ MyWay ավիաընկերության Երևան-Թբիլիսի չվերթը, որը նախատեսված էր ժամը 18:30-ին, հետաձգվել էր. ուղևորները մնացել էին օդանավակայանում:

Տեսանյութեր

Լրահոս