Բաժիններ՝

Թյուրքալեզու երկրներից տասնյակ լրագրողներ այցելել են Շուշի

Թուրքիայից, Ղազախստանից, Ղրղզստանից, Ուզբեկստանից 30 լրագրողներ այցելել են Շուշի։

Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը։ Լրագրողները Շուշի այցելել են «Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի» կողմից կազմակերպված ծրագրի շրջանակներում։

Հիշյալ պետություններից եկած լրագրողները Շուշիից բացի եղել են նաև 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Վարանդայի (Ֆիզուլի), Ջրականի (Ջաբրայիլ), Ակնայի (Աղդամ) շրջաններում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս