Մոսկվան աջակցում է ղարաբաղյան կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքի ակտիվացմանը
Մոսկվան աջակցում է առկա մանդատի հիման վրա ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքի ակտիվացմանը: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Տարածաշրջանային նոր իրողությունների համարժեք դիտարկման պայմաններում մենք կարծում ենք, որ եռյակը (համանախագահների) կարող է նպաստել Երևանի և Բաքվի միջևվստահության ամրապնդմանը, ինչպես նաև հումանիտար հարցերի լուծմանը: Դա կծառայեր արդեն քաղաքական խնդիրների քննարկմանը անցնելուն․․․ Ներկայումս ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի նոր համանախագահ Իգոր Խովաևը տարածաշրջանային ուղևորություն է կատարում: Նա արդեն բանակցություններ է վարել Ադրբեջանի ղեկավարության հետ, առջևում են Երևանում նույնպիսի հանդիպումները»,- նշել է նա: