Նորակոչիկի մահվան փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ
Դեկտեմբերի 21-ին ԼՂՀ պաշտպանության բանակ զորակոչված Նորայր Սահակյանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։
Նորակոչիկը զորամաս տեղափոխելու ճանապարհին ջերմություն է ունեցել, տեղափոխվել է հուսպիտալ, սակայն այնտեղ մահացել է:
Ինչպես «Pastinfo.am»-ին տեղեկացրել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը, դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով (անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, նույն արարքները, եթե անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ՝պատժվում են ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով):
Կատարվում է նախաքննություն։