Աֆրիկայում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցում է 7.77 միլիոնը
                                    Աֆրիկայի երկրներում կորոնավիրուսով վարակված անձանց թիվը հասել է 7 մլն 770 հազար 109-ի, մահացել է 196 հազար 190 մարդ: Այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության տարածաշրջանային ներկայացուցիչը:
Կորոնավիրուսի դեպքերի մեծ մասը գրանցվել է Հարավաֆրիկյան Հանրապետությունում, որտեղ վարակված 2 մլն 777 հազար 659 մարդուց մահացել է 82 հազար 261-ը:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    