Բաժիններ՝

Ութար-Փրադեշում փակել են դպրոցները հիվանդությունների բռնկման պատճառով

Հնդկաստանի Ութար-Փրադեշի նահանգի իշխանությունները կարգադրել են փակել դպրոցները դենգե եւ անհայտ տենդի բռնկման պատճառով: Այդ մասին հաղորդել է Hindustan Times հրատարակությունը։

«Ներկա իրադրության կապակցությամբ իշխանությունները կարգադրել են մինչեւ սեպտեմբերի 6-ը փակել դպրոցները (1-8-րդ դասարանների համար)»,-հաղորդում է հրատարակությունը՝ վկայակոչելով նահանգի իշխանությունների կարգադրությունը:

Ավելի վաղ նահանգի իշխանությունները հաղորդել էին դենգե եւ անհայտ տենդի բռնկման մասին, որը գրեթե 40 մարդու կյանք է խլել, այդ թվում՝ ավելի քան 30 երեխայի: Ինչպես հաղորդել են տեղի առողջապահության նախարարությունում, հիվանդների մեծ մասի մոտ գրանցվել է բարձր ջերմություն, ջրազրկում եւ արյան մեջ թրոմբոցիտների մակարդակի անկում:

Նաեւ հիվանդացածների մի մասի մոտ հայտնաբերվել են այնպիսի ախտանշաններ, որոնք նման են դենգեին՝ բարձր ջերմություն, ուժեղ գլխացավ, մկանային ցավեր, սրտխառնոց եւ ավշային հանգույցների մեծացում:

Դենգեն վիրուսային ինֆեկցիա է, որը փոխանցվում է մժեղների խայթոցի միջոցով: Այն լայնորեն տարածված է Հարավ-արեւելյան Ասիայում: ԱՀԿ-ի տվյալներով, դենգեն հատուկ բուժում չունի, իսկ այդ տենդի դեմ պատվաստանյութը կարելի էկիրառել այն մարդկանց նկատմամբ, որոնք արդեն մեկ անգամ հիվանդացել են դրանով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս