Գլխավոր տոնածառը շուռ է եկել
Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկի կենտրոնական հրապարակում տեղադրված 23 մետրանոց տոնածառը շուռ է եկել։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»։
Քաղաքապետարանը պարզաբանել է, որ մեկ շաբաթ առաջ տեղադրված տոնածառը շուռ է եկել հնացած մետաղական կոնստրուկցիաների և ուժեղ քամու պատճառով։ Քաղաքային իշխանությունները խոստացել են տոնածառը վերականգնել և զարդարել մինչև օրվա վերջ։
АКИpress գործակալությունն իր հերթին հաղորդում է, որ ուժեղ քամին թռցրել է նաև ամանորյա պաստառները և Ալա-Թոո հրապարակում տեղադրված պետական դրոշը։