Բաժիններ՝

Դավիթ Յան. Զրոյից՝ մինչև 200 միլիոն դոլար (տեսանյութ)

Նրա ստեղծած ABBYY Lingvo բառարանը ծանոթ է համակարգչով աշխատող գրեթե յուրաքանչյուր մարդու։ Սկսելով զրոյից՝ մեր հայրենակից Դավիթ Յանը Forbes-ի կողմից համարվում է ամենահաջող գործարարներից մեկը։

Նրա կարողությունը Forbes-ը գնահատում է 200 միլիոն դոլար։ Մինչդեռ Դավիթ Յանն իր բիզնեսը սկսել է 1989 թվականին, ընդամենը 1500 ռուբլով, որն  իրենն էլ չէր, այլ տրամադրվել էր երիտասարդական գիտահետազոտական կենտրոնի կողմից։

Իսկ այսօր նա, ըստ նույն Forbes-ի, համարվում է Ռուսաստանից դուրս զրոյից բիզնես սկսած 10 ամենահաջողակ գործարարներից մեկը։

Դավիթ Յանի հայրը չինացի է, մայրը՝ հայ։ Մանկությունն անցկացրել է  Երևանում և բավական հաճախ է լինում այստեղ։ «Երևան» ամսագրին վերջերս տված իր հարցազրույցում նա նշել է, որ գոնե տարին մեկ այցելում է իր հայրենի քաղաք։ «Ամեն անգամ ոտքով շրջում եմ «ֆիզգորոդոկի» տարածքում և առանձնահատուկ զգացումներ եմ ապրում։  Ես այնտեղ ապրել եմ 17 տարի, գիտեմ յուրաքանչյուր քարը (ի դեպ, դրանք բոլորը մնացել են իրենց տեղերում)։ Պարզապես ամեն ինչ մի տեսակ փոքրացել է։ Մանկության տարիներին տները հսկայական էին թվում ինձ, իսկ այժմ պարզվում է՝ դրանք փոքր են։ Իսկ ահա Արարատը ավելի լավ է երևում։ Երևի դա այն պատճառով է, որ գործարանները չեն աշխատում, և օդն ավելի մաքուր է դարձել։ Անգամ արդյունաբերության անկումն իր դրական կողմերն ունի»,-  ասել է Դավիթը։

Դավիթ Յանի մասին ամբողջական նյութը կարող եք կարդալ «168 Ժամի» վաղվա համարում։

http://youtu.be/qkWfm5kRKXY

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս