Սեյրան Օհանյանը դարձել է քաղաքական գիտությունների թեկնածու
Քաղաքական գիտությունների դոկտոր (ՌԴ), Պաշտպանական ազգային համալսարանի հրավիրված առաջատար պրոֆեսոր (ԱՄՆ), Քաղաքական գիտությունների գծով ԱՌՀԻ-ում գործող «Քաղաքական գիտություններ և միջազգային հարաբերություններ» գիտական աստիճաններ շնորհող ԲՈՀ-ի մասնագիտական խորհրդի նախագահ, ՀՀ ՊՆ ԱՌՀԻ-ի պետ, գեներալ-մայոր Հայկ Քոթանջյանի հաղորդագրություն է տարածել, որում ասված է.
«ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտում գործող «Քաղաքական գիտություններ և միջազգային հարաբերություններ» գիտական աստիճաններ շնորհող խորհրդի` բանակաշինության արդի խնդիրներին նվիրված հատուկ նիստում տեղի է ունեցել պարոն Սեյրան Օհանյանի թեկնածուական ատենախոսության պաշտպանությունը, որի արդյունքներով հայցորդին շնորհվել է քաղաքական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան»: