Արամ Սարգսյանին վշտացնում է Բազեյանի բացակայությունը

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը այսօր համագումարում հայտարարեց, որ չի առաջադրելու իր թեկնածությունը նախագահական ընտրություններում:

168.am-ը նրանից հետաքրքրվեցինք, թե այդ դեպքում ո՞ւմ օգտին են քվեարկելու ինքն ու իր ղեկավարած կուսակցության անդամները: «Ինքս մասնակցելու եմ ընտրություններին, գնալու եմ և կատարելու եմ իմ ընտրությունը, որը, բնականաբար, գաղտնի է:

Ինչ վերաբերում է կուսակցության այլ անդամներին, ապա գիտեմ, որ կան մարդիկ, ովքեր կողմ են բոյկոտին և հայտարարում են, որ չեն մասնակցելու ընտրություններին: Իսկ մյուսները կկողմնորոշվեն, երբ բոլոր թեկնածուներն առաջադրված կլինեն»:

Կուսակցության համագումարին հրավիրվել էին կուսակցության նախկին անդամներից շատերը, որոնց մի մասն ընդունել էր հրավերը, մյուսները՝ ոչ: «Հատկապես ո՞ւմ բացակայությունն է Ձեզ վշտացնում»,- հարցրեցինք Արամ Սարգսյանին:

Կարդացեք նաև

«Ալբերտ Բազեյանինը, նա մեր կուսակցության առաջին նախագահն էր, և շատ կուզենայի, որ լիներ իր ընկերների կողքին, չնայած հասկանում եմ, որ առողջական խնդիրներ ունի, և բացակայությունը դրանով է պայմանավորված»:

Տեսանյութեր

Լրահոս