Կադրային փոփոխություններ դատախազությունում
ՀՀ գլխավոր դատախազի հրամանով Վայոց Ձորի մարզի դատախազ Էդուարդ Հակոբյանն ազատվել է աշխատանքից` սեփական դիմումի համաձայն, իսկ վերջինիս փոխարեն Վայոց Ձորի դատախազ է նշանակվել Հովիկ Սուքիասյանը` ազատվելով Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազի պաշտոնից: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:
Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազ է նշանակվել Համլետ Զաքոյանը` ազատվելով Արագածոտնի մարզի դատախազի պաշտոնից: Իսկ Արագածոտնի մարզի դատախազ է նշանակվել Հակոբ Մարտիրոսյանը` ազատվելով ՀՀ գլխավոր դատախազության ընդհանուր բնույթի հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալի պաշտոնից:
ՀՀ գլխավոր դատախազի հրամաններով տեղի են ունեցել նաև մի քանի այլ փոխատեղումներ:
Մասնավորապես` Թևոս Միրզաբեկյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազության Մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ` ազատվելով Շիրակի կայազորի զինվորական դատախազի պաշտոնից, իսկ վերջինիս փոխարեն Շիրակի կայազորի զինվորական դատախազ է նշանակվել Հովհաննես Թադևոսյանը` ազատվելով նույն կայազորի զինվորական դատախազի տեղակալի պաշտոնից: