Բաժիններ՝

Արտաքին առևտրի բացասական հաշվեկշիռը գերազանցում է 2.5 միլիարդ դոլարը

Այս տարվա առաջին 11 ամիսների ընթացքում Հայաստանից արտահանման ծավալը կազմել է 1 միլիարդ 292.2 միլիոն դոլար, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից ավելի է 6.7%-ով։  Այս մասին տեղեկացնում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը։

Ներմուծման ծավալների աճի տեմպը զիջում է արտահանմանը և կազմում է 2.5%։ Այս տարվա հունվար-նոյեմբերին ներմուծումը կազմել է 3 միլիարդ 838 միլիոն դոլար։

Այսպիսով, արտաքին առևտրի բացասական հաշվեկշիռն այս պահի տվյալներով գերազանցում է 2.5 միլիարդ դոլարը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս