Մեղադրվում են «Արիստոն» և «Սկյուռել» տեսակի կաթսաներ գողանալու մեջ

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մարտին Սարոյանի նախագահությամբ, շարունակվում է Հակոբ Ասլանյանի և Վ. Շահինյանի նկատմամբ հարուցված քրեական գործով դատաքննությունը, ովքեր մեղադրվում են կաթսաներ գողանալու մեջ:

Հակոբ Ասլանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2011թ նոյեմբերին Վ. Շահինյանի հետ տարբեր քաղաքացիների տներից կատարել են «Արիստոն» և «Սկյուռել» տեսակի կաթսաների գողություն:

Հակոբ Ասլանյանը և Վ. Շահինյանը մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով: Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա դեկտեմբերի 25-ին:

«Փաստինֆո»

Տեսանյութեր

Լրահոս