Բաժիններ՝

Տեղաբաշխվել են 1.3 միլիարդ դրամ ծավալով պարտատոմսեր

Դեկտեմբերի 20-ին տեղի է ունեցել 10 տարի մարման ժամկետով պետական  ուղենշային երկարաժամկետ (AMGB10172218) պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունը։

Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 3 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը՝ 1 մլրդ 970 մլն դրամ, որից մրցակցային` 1 մլրդ 740 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային` 230 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 1 մլրդ 310 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 1 137 140 658 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 15.9953 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 15.9999 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 7 գործակալ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս