Grand Cherokee-ով վթարի ենթարկված արտգործնախարարության աշխատակիցը ոչ սթափ վիճակում է եղել (լուսանկարներ)

Արդեն տեղեկացրել ենք, որ դեկտեմբերի 19-ին Ժամը 23:00-ի սահմաններում, Արցախի փողոցի բնակիչ, 33-ամյա Տիգրան Քութաիսյանը, վարելով Grand Cherokee մակնիշի 16 ՕՕ 801 համարանիշի ավտոմեքենան, Հանրապետության փողոցի թիվ 58 շենքի դիմաց բախվել է Դավիթաշեն 3-րդ թաղամասի բնակիչ, 34-ամյա Արթուր Հովհաննիսյանի վարած Hyundai մակնիշի 14 ՍՏ 509 համարանիշի ավտոմեքենային: Վթարի հետևանքով Grand Cherokee-ի ուղևոր 29-ամյա Արևիկ Ներսիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Shamshyan.com կայքի հաղորդմամբ՝ Փորձաքննության արդյունքներով հայտնի է դարձել, որ Տ. Քութաիսյանը ավտոմեքենան վարել է ոչ սթափ վիճակում:

 

Տեսանյութեր

Լրահոս