
Արտգործնախարարության աշխատակիցը Grand Cherokee-ով բախվել է 6-րդ վարչության բաժնի պետի տեղակալի Hyundai ավտոմեքենային. կա վիրավոր

Դեկտեմբերի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:00-ի սահմաններում, Արցախի փողոցի բնակիչ, 33-ամյա Տիգրան Քութաիսյանը, վարելով Grand Cherokee մակնիշի 16 ՕՕ 801 համարանիշի ավտոմեքենան, Հանրապետության փողոցի թիվ 58 շենքի դիմաց բախվել է Դավիթաշեն 3-րդ թաղամասի բնակիչ, 34-ամյա Արթուր Հովհաննիսյանի վարած Hyundai մակնիշի 14 ՍՏ 509 համարանիշի ավտոմեքենային: Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ վթարի հետևանքով Grand Cherokee-ի ուղևոր 29-ամյա Արևիկ Ներսիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Տ. Քութաիսյանը աշխատում է ՀՀ Արտաքին գործերի նախարարությունում՝ որպես գլխավոր մասնագետ, իսկ Ա. Հովհաննիսյանը՝ ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 1-ին վարչության 2-րդ բաժնի պետի պետի տեղակալ: