Դոլարն էժանանում է երրորդ օրն անընդմեջ
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր`դեկտեմբերի 20-ին, 1 ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 404.8 դրամ։ Ամերիկյան արժույթի միջին փոխարժեքը նախորդ օրվա համեմատ նվազել է 0.23%-ով կամ շուրջ 1 դրամով։ Բավական մեծ է նաև արտարժույթի գործարքների ծավալը. ընդհանուր առմամբ այսօր բորսայում վաճառվել է 7 միլիոն 130 հազար դոլար: Բորսայական անցուդարձը ազդել է նաև կանխիկ արտարժույթի շուկայի վրա. ԱՄՆ դոլարի առքի գինը փոխանակման որոշ կետերում իջել է մինչև 403 դոլարի։ Ամերիկյան արժույթը վաճառվում է 406-407 դրամով և վաճառվում 407 դրամով: Այսինքն՝ մեծացել է նաև մարժան՝ առքի և վաճառքի գնի տարբերությունը, ինչը վկայում է արտարժույթի շուկայում անորոշության և սպասումների մասին։