Բաժիններ՝

Խստացվել է ավտոմեքենաների` ԱԺ տարածք մուտք գործելու կարգը. մամուլ

«ԱԺ-ում կրկին խստացվել է ավտոմեքենաների՝ ԱԺ տարածք մուտք գործելու կարգը: ԱԺ մուտք գործելու իրավունք ունեն խորհրդարանի նախագահի, փոխնախագահների, հանձնաժողովների նախագահների և Հովիկ Աբրահամյանի սիրելի պատգամավորների, մասնավորապես Թոխմախի Մհերի, նաև` գեներալիտետի մեքենաները:

Այսուհետ այդ մեքենաները պետք է մուտք գործեն ԱԺ բակ, իջեցնեն իրենց «պասաժիրին», ապա անմիջապես լքեն ԱԺ տարածքը: Սակայն այս կարգը գործել է ընդամենը 1 օր, արտահերթ նիստի օրը Թոխմախի, գեներալիտետի, ԱԺ ղեկավարության ավտոմեքենաները կայանած էին ԱԺ բակում, իսկ մնացած` «հավասարներինը», հեռացվել էին բակից»,- գրում է «Հրապարակ» օրաթերթը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս