Սերժ Սարգսյանը Մոսկվայում հանդիպում է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ
![](https://168.am/wp-content/uploads/2012/12/putin-Serj.jpg)
Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Մոսկվայում հանդիպում է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Երկու երկրների ղեկավարները քննարկել են հայ-ռուսական ռազմավարական հարաբերություններին, այդ թվում՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում համագործակցության խորացմանը վերաբերող հարցեր:
Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը, ավարտելով աշխատանքային այցը, դեկտեմբերի 20-ին կվերադառնա Երևան: