«Լրացուցիչ հարցերով նպատակ ունի գործում ներգրավվելու այլ անձանց». «Հարսնաքարի» գործով մեղադրյալի պաշտպան

«Հարսնաքարի» գործով դատական նիստի ընթացքում գործով վկա Հրաչյա Զոհրաբյանը, ով «Դավիթ ԴՎՍ» ՍՊԸ-ի տնօրենն է, ներկայացեց դեպքի օրը տեղի ունեցածը: Նրան հարցեր ուղղեց գործով տուժողերի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը: Վերջինիս հարցերը հիմնականում վերաբերում էին «Դավիթ ԴՎՍ» ՍՊԸ-ին:

Երբ Տիգրան Եգորյանը վկայից հետքրքրվեց, թե ո՞ւմ է պատկանում «Դավիթ ԴՎՍ» ՍՊԸ-ն, վկան պատասխանեց, որ Հայրապետյան ընտանիքին: Երբ Տիգրան Եգորյանը հարցրեց՝ նա տեղյա՞կ չէ, թե կոնկրետ ո՞ւմ է պատկանում ՍՊԸ-ն, պաշտպաններն առարկեցին, որ դա չի վերաբերում դեպքի հանգամանքներին:

Գործով մեղադրյալ Նորայր Հայրապետյանի պաշտպան Երեմ Սարգսյանը հանդես եկավ հայտարարությամբ՝ նշելով, որ Տիգրան Եգորյանն իր լրացուցիչ հարցերով նպատակ ունի գործում ներգրավվելու այլ անձանց, այնինչ այդ նպատակով արդեն այս գործից մաս է անջատվել: Կոնկրետ դեպքի հանգամանքներին չվերաբերող հարցերի ուղղումը վկա Զոհրաբյանին՝ պաշտպանական կողմը որակեց որպես ժամանակի կորուստ:

Վկայի հարցաքննությունը կշարունակվի հաջորդ դատական նիստի ընթացքում:

Տեսանյութեր

Լրահոս