Բաժիններ՝

Լյովա Խաչատրյանը մի շարք աբսուրդային հայտարարություններ արեց. մամուլ

«Գլխավոր դատախազից մերժված և վերջերս ԲՀԿ շարքերը համալրած Լյովա Խաչատրյանի համար երբեմնի «քաղհալածյալի» կարգավի­ճակը դաս է եղել, և այժմ նա խուսափում է պատասխանել լրագրողների հարցերին»,- գրում է «Հրապարակ» օրաթերթն ու հավելում.

«Մեզ հետ զրույցի ընթացքում ապարանցի Խաչատրյանն այնքան խճճվեց, որ մի շարք աբսուրդային հայտարարություն­ներ արեց: Օրինակ, հորդորեց իրեն հարցեր չտալ, քանի որ ԲՀԿ-ն այլևս «գոնե 2 ամիս քա­ղաքական գործընթացներին չի մասնակցում, որովհետև քաղաքական հետաքրքրություն­ներ չունենք»:

Եթե քաղաքական գործընթաց­ներին չեք մասնակցելու, ինչո՞ւ եք եկել Աժ ար­տահերթ նիստին, Աժ-ն ապաքաղաքական մարմի՞ն է: «Աժ-ն կառավարության կցորդն է»,- հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավո­րը: Նախագահական ընտրություններին չմասնակցելու հանգամանքը, փաստորեն, անթույ­լատրելի՞ է ԲՀԿ-ի պարագայում, Դուք է՞լ եք կարծում, որ ԲՀԿ-ն այսպիսով կկնքի իր մահ­կանացուն: «ԲՀԿ-ն կա և հավերժ է»,- հոխոր­տաց նա, և լոնք-լոնք գրեթե վազելով Աժ մի­ջանցքներով` մտավ ԲՀԿ-ի կորպուս` ուղիղ իր կուսակից Արա Արամյանի աշխատասենյակը և փրկվածի պես աղաղակեց. «Ահա պարոն Արամյանը, Ձեր բոլոր հարցերն ուղղեք իրեն»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս