«Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավորի դիմումը
Դեկտեմբերի 17-ին մետադոնային բուժում նշանակող հանձնաժողովը որոշել է բավարարել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Արթուր Սմբատյանի դիմումը և նրան ընդգրկել պետական ծրագրում:
Այդ մասին «Pastinfo.am»-ը տեղեկացել է ՀՀ արդարադատության նախարարությունից:
Հիշեցնենք, որ լրատվամիջոցներից մեկում հրապարակվել էր «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պահվող դատապարտյալ Արթուր Սմբատյանի բողոքը, ապա նաև նրա մոր՝ Ռոզա Սարդարյանի նամակն այն մասին, որ քրեակատարողական հիմնարկի ղեկավարությունը «տարբեր պատճառաբանություններով մերժում է դատապարտյալին ընդգրկել «Մետադոն» կոչվող ծրագրում»:
Առաջին հրապարակումից անմիջապես հետո ՀՀ արդարադատության նախարարի հանձնարարությամբ փաստի առթիվ նշանակվել էր ծառայողական քննություն, որը դեռ շարունակվում է: