Ալաբան կրկին ճանաչվել է Ավստրիայի լավագույն ֆուտբոլիստ
Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Դավիդ Ալաբան ճանաչվել է Ավստրիայի 2012 թվականի լավագույն ֆուտբոլիստ։ Այս մասին հաղորդում է Der Standard-ը։
Երիտասարդ կիսապաշտպանն առաջ է անցել «Շալկեի» պաշտպան Քրիստիան Ֆուքսից և «Աուստրիայի» հարձակվող Ֆիլիպ Հոզիներից։
Դավիդն անցած տարի ևս արժանացել է նման մրցանակի։ Գերմանական ակումբում նա անց է կացնում արդեն 4-րդ մրցաշրջանը՝ դառնալով թիմի առանցքային խաղացողներից մեկը։
Նշենք, որ Ալաբան 20 տարեկանում հասցրել է Ավստրիայի հավաքականի կազմում մասնակցել 18 հանդիպմանը։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը