Արփինե Հովհաննիսյանի առաջարկն ընդունվեց

Քիչ առաջ ԱԺ-ն 66 կողմ, 28 դեմ ձայներով ընդունվեց ԱԺ կանոնակարգ-օրենքում էթիկայի հանձնաժողովի կարգի մասին հոդվածներում փոփոխություններ կատարելու վերաբերյալ ՀՀԿ-ական պատգամավորներ Դավիթ Հարությունյանի և Արփինե Հովհաննիսյանի օրինագիծը:

Մինչ քվեարկությունը ԱԺ խմբակցությունները հանդիպում են ունեցել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի և Արփինե Հովհաննիսյանի հետ՝ քննարկելու համար օրինագծի փոփոխությունները:

ԱԺ նիստի ժամանակ, սակայն, Ա. Հովհաննիսյանն ասաց, թե քննարկումների ժամանակ համաձայնություն ձեռք չի բերվել, սակայն կան կետեր, որոնց շուրջ հնարավոր է գալ համաձայնության:

Էթիկայի հանձնաժողովում ԲՀԿ ներկայացուցիչ ՍտեփանՄարգարյանն ասաց, որ իրենց խմբակցությունը դեմ  է քվեարկելու օրինագծի առաջին ընթերցման ժամանակ, քանի դեռ համաձայնություն ձեռք չի բերվել:

Կարդացեք նաև

Իսկ համաձայնություն պետք է ձեռք բերվի հետևյալ շուրջ. ԲՀԿ-ն առաջարկում է 6 պատգամավորի փոխարեն հանձնաժողովում ընդգրկել 7 պատգամավոր՝ 2-ը ՀՀԿ-ից, 1-ը ՕԵԿ-ից, մյուս երեքը՝ ԱԺ ընդդիմադիր խմբակցություններից՝ ՀԱԿ-ից, ՀՅԴ-ից և «Ժառանգությունից», իսկ մեկ պատգամավոր էլ «այլընտրանքային» ԲՀԿ-ից, որպեսզի, ըստ Ս. Մարգարյանի՝ ԱԺ այդ հանձնաժողովը ներկայացնի ԱԺ քաղաքական հավասարակշռությունը:

Տեսանյութեր

Լրահոս