ՀԱԿ-ում ու ԲՀԿ-ում ձայնագրության մասին վաղուց գիտեին. մամուլ
««ժամանակի» տեղեկություններով, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյաիի և ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանի` համացանցում հայտնված խոսակցության ձայնագրության մասին ՀԱԿ գործիչներին հայտնի է եղել շատ ավելի վաղ` մոտ մեկ-մեկուկես ամիս առաջ: Հիշեցնենք, որ ձայնագրության մեջ Վ. Օսկանյանն ու Լ. Զուրաբյանը խոսում են ՀԱԿ խմբակցության պատգամավորներ Հրանտ Բագրատյանի և ՆիկոլՓաշինյանի մասին»,- գրում է «Ժամանակ» օրաթերթը և շարունակում.
«Մեր տեղեկություններով, այս երկու պատգամավորները նույնպես տեղյակ են եղել, որ նման ձայնագրություն գոյություն ունի: Որոշ կարծիքների համաձայն` շաբաթներ առաջ ձայնագրությունը հայտնվել է նաև Լ. Բագրատյանի ու Ն. Փաշինյանի մոտ: Դեռ անհայտ է, թե ով է այդ ձայնագրության հեղինակը, կամ ով է այն ուղարկել պատգամավորներին: Հ. Բագրատյանը Հայաստանում չէ, իսկ Ն. Փաշինյանն ընդհանրապես չի ցանկանում մեկնաբանել այդ ձայնագբության հետ կապված մանրամասները:
Իհարկե, առաջին հերթին մտածում ես, որ դա արել են անվտանգության ծառայություններն` իրենց համար անհրաժեշտ պահին դա հրապարակելու համար: Դա իսկապես այդպես էլ կարող է լինել, որովհետև մեզանում ընդունված է, որ նման ձայնագրություններ անում են հենց այդ ծառայությունները: Նաև ենթադրություններ կան, որ դա կարող էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ևս անել կամ Վ. Օսկանյանն ինքը, քանի որ վերջինս, ի տարբերություն Լ. Ջուրաբյանի, բավականին զգույշ էր, և հիմնականում խոսեցնողի դերում էր:
Մեր տեղեկություններով, ով էլ որ այդ ձայնագրությունն արել է, Հ. Բագրատյանին ու Ն. Փաշինյանին ուղարկելով` փորձել է ավելի վաղ այդ մասին աղմուկ բարձրացնել: Հայտնի է, որ այդ երկու պատգամավորները հնարավորինս էմոցիոնալ են, բացի այդ` մամուլում անընդհատ հրապարակումներ կան, թե նրանք հակասություններ ունեն Լ. Զուրաբյանի հետ և չեն ընդունում ԲՀԿ-ի հետ համագործակցությունը:
Այս երկու հանգամանքները նկատի ունենալով` ձայնագիության հեղինակները համոզված են եղել, որ դա լսելուն պես Հ. Բագրատյանն ու Ն. Փաշինյանն անմիջապես հաշիվ կպահանջեն Լ. Զուրաբյանից, աղմուկ կբարձրացնեն, միգուցե նաև դուրս կգան ՀԱԿ-ից, կամ էլ չեն բացառել ավելի վատ զարգացումներ: Սակայն երկու պատգամավորն էլ այդ սադրանքին չեն ենթարկվել, բայց Լ. Զուրաբյանից բացատրություն պահանջել են: Այդ մասին ՀԱԿ-ի վերնախավում շատերն են տեղյակ եղել: ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանն արտաքուստ հարթել է իրավիճակը: Գոնե այնքանով, որ դրա մասին իմանան միայն ՀԱԿ-ում:
Ձայնագրության հեղինակները, տեսնելով, որ իիենց, այսպես կոչված, Ա պլանը չիրագործվեց, կյանքի կոչեցին Բ պլանը: Մոտ 10 օր առաջ մամուլում հրապարակեցին, որ նման ձայնագրություն կա` հույս ունենալով, որ ՀԱԿ-ից գոնե այս անգամ կհրապարակեն դա: Տեսնելով, որ ՀԱԿ-ը դա էլ չի անում` անցած կիրակի իրենք հրապարակեցին: Այնպես որ, թե’ ՀԱԿ-ում, թե’ ԲՀԿ-ում արդեն տեղյակ էին և արդեն պատրաստել էին դրա համար իրենց մեկնւսբւսնությունները: Հենց դրա համար էլ ՀԱԿ-ում անակնկալի չեկան այդ ձայնագրության համար, և բոլորն էլ պատրաստված դատապարտեցին այդ երևույթը՝ ընդհանրապես հրաժարվելով մեկնաբանել դրա բովանդակությունը»: