ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ը կրկին աղջիկ են տվել-աղջիկ առել. մամուլ
«Կիրակի օրը կոալիցիոն գործընկերներ ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ը շարունակել են իշխանական էլիտայումում ամրագրված սովորույթը. աղջիկ են տվել- աղջիկ առել: Այս անգամ` Իջևանում»,- գրում է «Հրապարակ» օրաթերթը և շարունակում.
«Տավուշի մարզպետ, ՀՀԿ-ական Արմեն Ղուլարյանի որդին ամուսնացել է փոխմարզպետ, ՕԵԿ-ական Վահե Վարդապետյանի դստեր հետ: Հարսանիքի քավորը ՄԻԱԿ ներկայացուցիչ Լևոն Մարտիրոսյանն է եղել: Հարսանյաց հանդեսին մասնակցելու համար Երևանից Իջևան են մեկնել խնամիական երկու կողմերն էլ` ՀՀԿ-ից Սերժ Սարգսյանը, Տիգրան Սարգսյանը, Հովիկ Աբրահամյանը, «աղջկա» կողմից` Արթուր Բաղդասարյանը` ՕԵԿ-ական թիմով: Հարսանիքը, որը, փաստորեն, ՀՀԿ համագումարի տրամաբանական շարունակությունը կարելի է համարել, եղել է նույնքան «պրոտոկոլային», խմել են ոչ այնքան «զույգ ծաղիկների», որքան բոլորին «հաղթող» ՀՀԿ թեկնածուի կենացը»: