Բաժիններ՝

Քաղաքապետը ձյան և աներձագի միջև. մամուլ

«Ի՞նչ ընդհանրություն կարող է լինել աներձագի եւ ձյան միջև: Պարզվում է, որ կարող է. առաջին ձյունն այս տարի բերեց ոչ այնքան ուրախություն, որքան դժվարություններ` վտանգավոր փողոցների և մայթերի տեսքով: Եվ սա’ շնորհիվ Երևանի քաղաքապետարանի անգործության, փողոցները և մայթերը` ձնից և սառույցից մաքրելու ուղղությամբ աշխատանքներ չեն արվում, հետիոտները տեղաշարժվում են դժվարությամբ, բազմաթիվ վարորդներ վախենում են մեքենաներով դուրս գալ, քաղաքի տարբեր հատվածներում եղել են խցանումներ, փողոցները դարձել են գրեթե անանցանելի»,- գրում է «Ժողովուրդ» օրաթերթն ու շարունակում.

«Իսկ քաղաքապետարանը կարծես մոռանում է, որ միայն դալաններ նկարազարդելով` իր ֆունկցիան չի սահմանափակվում: Փոխարենը աներձագատիրական հասարակարգի ջատագով Տարոն Մարգարյանը և իր աշխատակիցները չեն զլանում պարբերաբար Ֆեյսբուքում հանդես գալ գեղագիտական բարձրագույն չափանիշներին համապատասխանող` քաղաքապետի և քաղաքապետարանի հրաշագործությունների մասին պատմող հայտարարություններով: Իսկ ուր մնացին հրաշագործությունները: Թե՞ Տ. Մարգարյանն իր ռեսուրսներն արդեն սպառել է աներձագային ընտրությունների ժամանակ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս