Ա’յ բարգավաճական, դու ստեղ ի՞նչ գործ ունես. մամուլ
«ՀՀԿ համագումարին մասնակցում էին ոտքից «վիրավոր» 3 պատգամավոր. Երկուսը` ՀՀԿ-ից, մեկը` ՀՅԴ-ից: ՀՅԴ-ից Աղվան Վարդանյանն առաջինը եկավ, ձիգ-ձիգ` առանց միջամտության քայլելով: Քիչ հետո հայտնվեց Հերմինե Նաղդալյանը` ՀՀԿ կանանցից մեկի ուղեկցությամբ: Օրերս հիվանդանոցից դուրս գրված Սեյրան Սարոյանը Մովսեսի գավազանի նման մի գավազան ձեռքին եկավ:
Ամենահետաքրքիրը, սակայն, երիտ ՀՀԿ-ականների միմյանց ողջույններն էին. մոտենում էին իրար, բարևում ու թե` «ա’յ բարգավաճական, դու ստեղ ի՞նչ գործ ունես»»,- գրում է «Հրապարակ» օրաթերթը: