«Ապահով Հայրենիք արտահայտությունը միայն գեղեցիկ խոսք չէ». Սերգո Կարապետյանը Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրի մասին

«Այն առաջիկա հինգ տարիների համար համզագային կենսագործունեության ծրագիր է, որն ակտիվ դիրքորոշում է պահանջում բոլորից». այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարարության արտադրական հերթական խորհրդակցության ժամանակ, անդրադառնալով Հանրապետական կուսակցության 14-րդ համագումարում Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից ներկայացված նախընտրական ծրագրիրն, ասել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:

Մասնակիցների ուշադրությունը հրավիրելով կարևոր այն իրողությանը, որ նախագահի կողմից ներկայացված ապահով հայրենիքի տեսլականը յուրաքանչյուրիս երազած Հայաղստանն է , որի կայունության, անվտանգության և զարգացման հիմքը ապահոված ընտանիքն է լինելու, նախարարը նշել է. «Բնականաբար նշված ծրագիրն առաջին հերթին ուղենիշային է կառավարության գործունեության համար և անչափ կարևոր է, որ այստեղ գյուղի և գյուղատնտեսության խնդիրների միասնական դիտարկումը հայտարարվում է որպես իրականացվող քաղաքականության առանցքային փոփոխություն»:

Հանձնարարելով մանրամասնորեն ուսումնասիրելով նախընտրական ծրագիրն ու հատկապես ապահոված գյուղի և արդյունավետ գյուղատնտեսության մասով ներկայացված պահանջները, նախարարը պարտավորեցրեց ոլորտի պատասխանատուներին հանգամանորեն ամփոփել իրենց ստորաբաժանումներում կատարված աշխատանքը, հիմնավոր ու վճռականորեն մոտենալ բոլոր թերացումներին, որոշակիորեն նախանշել հնարավոր այն քայլերը, որոնցով առաջիկա հինգ տարիներին կյանքի պետք է կոչվի գյուղատնտեսության արդյունավետության բարձրացման և գյուղում կյանքի համար հարմարավետ պայմանների ստեղծման համազգային այս ծրագիրը:

«Ապահով Հայրենիք արտահայտությունը միայն գեղեցիկ խոսք չէ»,-  ասել է նա:  Վերջինիս համար թիվ մեկ գրավական հայտարարված Հայոց բանակը արտաքին և ներքին քաղաքականությունների մեջ կարևորվող նպատակները, Արցախի ճակատագիրը միայն ու միայն Արցախի ժողովուրդի կողմից լուծելու վճռականությունը, դեպի ապահով Հայաստան սփյուռքի մեր քույրերի և եղբայրների հետ ընդհանալու ծրագրերը կարող են իրականացվել միայն Արդար Հայաստանով:

«Ուզում եմ Ձեզ համար ամենօրյա ուղենիշային և առաջնորդող լինի Նախագահի կարևոր եզրահանգումը. «Արդար Պետություն»  նշանակում է քաղաքացիների հետ կարևոր հարցերը քննարկելու և արդարացի որոշումներ ընդունելու կարողություն:

«Արդար Պետությունը» պետք է բոլորի համար  երաշխավորի հնարավորությունների հավասարություն թե’ քաղաքական ասպարեզում, թե’ տնտեսության մեջ, թե մշակութային կյանքում, պետք է ապահովի և խթանի մրցակցությունը` միևնույն ժամանակ պաշտպանելով առավել խոցելի սոցիալական խմբերին, պետք է արդյունավետորեն կանխի կոռուպցիան»:

Սերգո Կարապետյանը մեկ անգամ ևս հիշեցրել է, թե որքան կարևոր ու վճռական է լինելու հաջորդ` 2013 թվականի գործունեությունը բոլոր ոլորտներում. «Մենք ոչ միայն Նախագահ, այլև ազգային առաջընթացի ուղենիշ ենք ընտրելու ապագայի համար»,- ասաց նա, պահանջելով առավելագույն ջանքեր գործադրել ՀՀ նախագահի նախընտրական ծրագրում ընդգրկված դրույթների կատարման համար»:

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

Տեսանյութեր

Լրահոս