Նարիմանովն ընտրվել է ԵՊԲՀ ռեկտոր
![](https://168.am/wp-content/uploads/2012/07/bjshkakan.jpg)
Մեկ ժամ առաջ ավարտվել է Երևանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի ռեկտորի թափուր պաշտոնի համար մրցույթը: 168.am-ին բժշկական համալսարանից տեղեկացրին, որ ռեկտոր է ընտրվել Միքայել Նարիմանյանը: Նշենք, որ մրցույթին մասնակցելու համար հայտ էր ներկայացրել միայն Նարիմանյանը:
Հիշեցնենք, որ բուհի նախկին ռեկտոր Դերենիկ Դումանյանի` ՀՀ առողջապահության նախարար նշանակվելուց հետո ԵՊԲՀ ռեկտորի պարտականությունները ժամանակավորապես կատարում էր Սամվել Ավետիսյանը: Նոյեմբերի 5-ին ռեկտորի ժամանակավոր պաշտոակատար էր նշանակվել Միքայել Նարիմանյանը: