ՀԱԿ-ում SALE-եր են
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը քիչ առաջ ֆեյսբուքի սոցիալական ցանցի իր էջում արձագանքել է մեծ աղմուկ բարձրացրած Լ. Զուրաբյան – Վ. Օսկանյան զրույցին: Ստորև ամբողջությամբ մեջբերում ենք Աշոտյանի գրառումը:
ՀԱԿ-ում SALE-եր են
Առավոտյան, ինչպես շատերդ, լսեցի Զուրաբյան-Օսկանյան բանակցությունների սենսացիոն բացահայտումները:
Շատ բան դնում եմ հիմա մի կողմ:
Ուզում եմ մեկ դրվագ մեջբերել ընդամենը:
Զուրաբյանը, դիմելով Օսկանյանին, ասում է. «իրանք էլ են մարտի մեկ, եսիմ ինչ..»:
Եվ այս մարդիկ, որոնք նման արհամարհական տոնով և ոճով են խոսում մարտի մեկի մասին, իրականում սակարկության առարկա են դարձրել այն իրենց քաղաքական զուգախաղի ընթացքում, դեռ մեղադրում էին պատմության դասագրքի հեղինակներին մարտի մեկի իրադարձությունների միակողմանի արծարծման մեջ:
Այն, ինչ այդ հարցի առնչությամբ ասում էի վաղուց, փաստորեն, ամբողջությամբ ապացուցված է…