
ՀԱԿ ներքին խոհանոցի բացահայտումը` Լ. Զուրաբյան – Վ. Օսկանյան զրույցի ժամանակ (ձայնագրություն)

Երեկ youtube-ում հայտնվել է մի ձայնագրություն, որում ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը ԲՀԿ անդամ Վարդան Օսկանյանի հետ զրույցում ներկայացնում է ՀԱԿ պատգամավորների դիրքորոշումն առաջիկա նախագահական ընտրությունների վերաբերյալ` նշելով, որ միայն Նիկոլ Փաշինյանն ու Հրանտ Բագրատյանն են, որ չեն կիսում իրենց տեսակետը:
«Նիկոլն էլ, Բագրատյանն էլ շատ հստակ ծրագրով են շարժում. ասելու են դնենք մոռթենք սաղին: Ներսից իրանք են գործելու, դրսից միշիկները, պլյուս արդեն դուրս եկածները` Արամ Սարգսյան, Դավիթ Շահնազարյան, և այլն, և այլն, դառնալու ա շատ դժվար կառավարելի բան»: Միևնույն ժամանակ Զուրաբյանը նշում է, որ «նրանց վրա աշխատում են»: Մանրամասները` ստորև ներկայացված ձայնագրությունում.