Միլանը բաց չի թողնի Մբայե Նյանգին
![](https://168.am/wp-content/uploads/2012/12/nadal-tsonga-110610-58417.jpg)
«Միլանի» 17-ամյա հարձակվող Մբայե Նյանգի ծառայություններով հետաքրքրված է «Էվերտոնը»։
Ինչպես հայտնում է Sky Sports-ը, անգլիական ակումբը հասցրել է նույնիսկ ֆրանսիացի ֆուտբոլիստին գնելու առաջարկ անել «Միլանին», սակայն իտալացիները մտադիր չեն բաց թողնել տաղանդավոր ֆուտբոլիստին։
Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում Նյանգը մասնակցել է 3 հանդիպման և Իտալիայի գավաթի խաղարկությունում դարձել 1 գոլի հեղինակ։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը