Կլոզեն կրկին ապացուցեց, որ համաշխարհային մակարդակի հարձակվող է. Ստրամաչոնի
«Ինտերի» գլխավոր մարզիչ Անդրեա Ստրամաչոնին խոսել է Իտալիայի առաջնության 17-րդ տուրում «Լացիոյից» կրած պարտության (0։1) մասին։
«Առաջին կեսում «Լացիոն» ավելի լավ էր խաղում, մենք նույնիսկ չէինք կարողանում մոտենալ նրանց դարպասին։ Իսկ արդեն 2-րդ կեսում «Ինտերը» սկսեց իր ֆուտբոլը ցուցադրել, մեր ֆուտբոլիստները չափազանց վստահ էին գործում։
Մենք արժանի էինք գոլ խփելու, պարզապես բախտը չժպտաց։ Այդ ժամանակ էլ Կլոզեն հերթական անգամ ապացուցեց, որ համաշխարհային մակարդակի հարձակվող է», – Ստրամաչոնիի խոսքերն է մեջբերում միլանյան ակումբի պաշտոնական կայքը։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը