«Ես իմ թիմին մենակ չեմ թողնի»․ Արթուր Վանեցյանը՝ մանդատ վերցնելու մասին
«Մեր պայքարը շարունակվում է, մենք չենք շեղվում մեր ճանապարհից, մենք մեր բոլոր հայտարարած սկզբունքներին մինչև վերջ մնալու ենք անշեղորեն հավատարիմ»,- այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով ընտրությունների արդյունքներին և իրենց հետագա գործունեությանը։
Հարցին՝ արդյոք պատրաստվո՞ւմ է մանդատը վերցնել, թե՞ ոչ, Արթուր Վանեցյանը պատասխանեց․
«Եթե որոշում կայացվի, որ դաշինքն ի վերջո գնում է խորհրդարան, վերցնելու է մանդատները, միանշանակ ես իմ թիմին չեմ թողնի մենակ, գնալու եմ խորհրդարան, և շարունակելու ենք մեր պայքարը խորհրդարանում։ Ցավոք սրտի, մանդատներ չվերցնելը որևէ իրավական հետևանք չի առաջացնում խորհրդարանի գործունեության համար։ Այսինքն, եթե մենք չենք վերցնում մանդատները՝ խորհրդարանը շարունակում է գործել․․․»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում