«Եթե իշխանությունները շարունակեն նույն ոճով, վենդետաներով, ապա կասկած չունեմ, որ Հայաստանը կանգնած է լինելու ևս մեկ արտահերթ ընտրությունների առջև»․ Ռոբերտ Քոչարյան
«Հայաստան» դաշինքի առաջնորդների հրավիրած ասուլիսի ժամանակ ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը անդրադառնալով Հանրապետության հրապարակում իշխանության անցկացրած երեկվա հանրահավաքին՝ ասաց, որ իր մոտ տպավորություն է ստեղծվել, որ ներկա իշխանությունները շարունակելու են աշխատել նույն ոճով, ինչպես աշխատել են նախորդ 3 տարիների ընթացքում, որ ոչինչ չի փոխվելու։
«Իրենք այս քվեներն ընկալել են՝ որպես վստահություն հենց իրենց․ իրենք ընկալում են, որ ժողովուրդը համաձայն է և ուզում է, որ իրենք շարունակեն այն ոճով, որով շարունակել են, մինչդեռ իմ տպավորությամբ և համոզմունքով՝ ուրիշ բան է կատարվել այս ընտրական գործընթացում։ Եթե իրենք շարունակեն նույն ոճով, նույն վենդետաներով, նույն ներքաղաքական լարվածությունը շարունակելով, ապա ես որևէ կասկած չունեմ, որ Հայաստանը կանգնած է լինելու ևս մեկ արտահերթ ընտրությունների առջև, և դա շատ երկար չի տևելու․․․»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում