Հայաստանի բանկերն ավելացրել են կապիտալը
2012 թվականի երրորդ եռամսյակի ընթացքում առևտրային բանկերի ընդհանուր կապիտալն ավելացել է 3.1 %-ով (11.5 մլրդ դրամով) (նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ընդհանուր կապիտալն ավելացել է 11.1%-ով) և եռամսյակի վերջին կազմել 381.3 մլրդ դրամ: Կանոնադրական կապիտալն ավելացել է 9.0 մլրդ դրամով: Այս մասին նշվում է ՀՀ Կենտրոնական բանկի բանբերում։
Հաշվետու եռամսյակում ակտիվների աճի տեմպը գերազանցել է ընդհանուր կապիտալի աճի տեմպը 1.2 տոկոսային կետով: Արդյունքում՝ ընդհանուր կապիտալի և ընդհանուր ակտիվների հարաբերակցության ցուցանիշը նվազել է 0.2 տոկոսային կետով` եռամսյակի վերջին կազմելով 16.3%:
Ընդհանուր կապիտալի համարժեքության նորմատիվային ցուցանիշն աճել է 0.3 տոկոսային կետով և եռամսյակի վերջին կազմել 17.2%` պայմանավորված ռիսկով կշռված ակտիվների նկատմամբ ընդհանուր նորմատիվային կապիտալի առաջանցիկ աճով` ի հաշիվ հաշվետու եռամսյակի ընթացքում երկու բանկի կողմից կանոնադրական կապիտալի համալրման: