Որ դեպքում ԲՀԿ-ն կմիանա կոալիցիային. մամուլ
«Այն, ինչ ասվել է ԲՀԿ-ի` կառավարման համակարգ մտնելու, ամբողջական կառավարում ստանձնելու հետ կապված` փոփոխության ենթակա չէ` երեկ «ժամանակին» ասել է ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանը` անդրադառնալով ՀՀԿ խոսնակ էդուարդ Շարմազանովի հայտարարությանը, համաձայն որի` նախագահական ընտրություններից հետո չի բացառվում, որ ՀՀԿ-ն ԲՀԿ-ին առաջարկի մաս կազմել կոալիցիոն կառավարությանը»,- գրում է «Ժամանակ» օրաթերթը և մեջբերում Ուրիխանյանի խոսքը.
«Մենք կարող ենք գնալ այդպիսի ճանապարհով, եթե որևէ նախապայման, որևէ պարտադրանք մեզ չառաջարկվի ու չհրամցվի, եթե մենք ունակ լինենք իրականացնելու մեր սեփական քաղաքական կուրսը, եթե մենք չունենանք որևէ բարոյական և սկզբունքային հակասություն»: