ԲՀԿ-ում բացառում են ՀԱԿ-ի հետ համագործակցության հեռանկարը
168.am-ի ԲՀԿ-ական աղբյուրները տեղեկացնում են, որ անկախ այն հանգամանքից, թե ինչ դիֆերամբներ կձոնի Հայ Ազգային Կոնգրեսը «Բարգավաճ Հայաստանի» հասցեին, նախընտրական և հետընտրական շրջանում ՀԱԿ-ի և ԲՀԿ-ի միջև որևէ համագործացություն բացառվում է:
«Մեր հայտարարության մեջ հստակ գրված է, որ մենք չենք պաշտպանելու որևէ այլ թեկնածուի, ինչը նշանակում է, որ մենք ընտրություններում պահպանելու ենք չեզոքություն»,- մեզ հետ զրույցում ասաց ԲՀԿ-անդամներից մեկը` առայժմ չցանկանալաով այդ հայտարությունն անել իր անունից:
ԲՀԿ-ում հնարավոր են համարում համագործացություն ՀԱԿ-ի և խորհրդարանական այլ խմբակցությունների հետ՝ միայն խորհրդարանական մակարդակում: