Փաշինյանի երթի ընթացքում տարածքների բաժանում է արված` իրենց պատասխանատուներով
Արտաշիսյան փողոցում՝ Չարբախի շուկայի հարակից տարածքում, քաղաքացիներից մեկը Նիկոլ Փաշինյանի հասցեին վանկարկումներ հնչեցրեց։ Ի պատասխան` Փաշինյանի աջակիցները շշեր նետեցին երիտասարդ տղամարդու ուղղությամբ:
Աջակից քաղաքացիներից մեկն էլ, որ այդ պահին անցնում է 168.am-ի թղթակցի կողքով, իր հետի տղամարդուն ասում է՝ «Արի, որ, եթե բան ըլնի, Կարենի տարածքն ա…»: