«Ես զգացել եմ որդուս մահանալը». Արցախում զոհված Բաղդասարն այսօր կդառնար 24 տարեկան
Արցախում զոհված Բաղդասար Ղարիբյանն այսօր կդառնար 24 տարեկան։ Բաղդասարը, նախքան մարտի դաշտ մեկնելը, սեփական մեքենայով արցախցիներին տեղափոխում էր Հայաստան, այնուհետև կամավորագրվել և մեկնել էր առաջնագիծ։
Զոհվել է հոկտեմբերի 11-ին՝ Ֆիզուլիում։ Հարազատները 10 օր բոլոր դիահերձարաններում փնտրել են նրան և դաջվածքների միջոցով գտել են։
Բաղդասարի մայրը՝ Մերի Հարությունյանը, 168.am-ի հետ զրույցում ասաց, որ այդ օրերին Հայաստանում չի եղել, բայց տարօրինակ զգացողություն է ունեցել.
«Թիկունքիս վրա այնպիսի ծակոց զգացի… ես այդ պահերը լրիվ իր հետ ապրել եմ, զգացել եմ իր մահանալը… Այդ պահին ոնց որ իմ թիկունքին կրակեին…»։
Բաղդասար Արմենի Ղարիբյանը հուղարկավորվել է Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղում։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում