Հունիսի 21-24-ը Հանրապետության հրապարակը զբաղված է

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկության հենց հաջորդ օրվանից՝ հունիսի 21-ից, մինչև հունիսի 24-ի ժամը 10:00-20:00-ը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հավաքներ է նախատեսում Հանրապետության հրապարակում: Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքի «Հանրային հավաք» բաժնից տեղեկանում ենք, որ նման իրազեկում են ներկայացրել քաղաքացիներ Արմեն Խոջոյանը և Վահագն Հովակիմյանը: Քաղաքապետարանը իրազեկումն ընդունել է ի գիտություն:

Նշենք, որ Արմեն Խոջոյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ԿԸՀ ներկայացուցիչներից մեկն է, իսկ Վահագն Հովակիմյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ԱԺ պատգամավորի թեկնածու է:

Այսօր Գեղարքունիքում իր քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանը բոլոր ներկաներին հրավիրեց հունիսի 21-ին նշելու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակը:

Ավելի վաղ Factor.am-ը գրել էր , որ  Փաշինյանը ընտրությունների հաջորդ օրը 200 հազար մարդու հրավիրում է Հանրապետության հրապարակ:

 

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930