Խնդրվում է մինչև աշխարհի վերջը վճարել էլեկտրաէներգիայի պարտքերը
Մոսկվայի Գորկու այգու հարակից շենքերի բնակիչներն իրենց շքամուտքերում տարօրինակ հայտարարություններ են տեսել՝ տարածված համատիրության անունից։
Բնակիչներին ուղղված այդ հայտարարություններում մասնավորապես նշված է. «Սպասվող աշխարհի վերջի հետ կապված՝ համատիրությունը զգուշացնում է. շրջանի բոլոր բնակիչները պարտավոր են մինչև 21.12.12թ. մարել էլեկտրաէներգիայի գծով բոլոր պարտքերը։ Խնդրվում է նաև մինչև նշված ժամկետը ներկայացնել ձեր կատարած լավ և վատ գործերի հաշվիչի տվյալները։ Համատիրությունը պատասխանատվություն չի կրում աշխարհի վերջի համար»։
Ինչպես պարզվել է, հայտարարությունների իրական հեղինակը Արամ Գաբրելյանովի News Media ընկերությունն է։
Ի դեպ, նշված հայտարարությունները News Media-ի միակ «օյինբազությունը» չեն։ Բոլորովին վերջերս Գորկու այգում տեղադրվել է աշխարհի վերջի հետադարձ հաշվիչ՝ մայանաերի օրացույցի տեսքով։ Դրա վրա նշվում է конецблизок.рф կայքի հասցեն։ Այցելելով այդ կայքը, էկրանին հայտնվում են Bubble-ի կոմիքսների հերոսները և մի հարց՝ ո՞վ կփրկի աշխարհը։ Սեղմելով կերպարներից որևէ մեկի վրա՝ այցելուն հայտնվում է Bubble-ի կայքում։ Կարճ ասած՝ այս ամենը պարզապես Bubble-ի գովազդային արշավի բաղադրիչներն են։
Վիրուսային կոչվող այդ արշավի շրջանակներում հայտնվել են նաև հատուկ պաստառներ, որտեղ գովազդվում է տիեզերանավ, որով առաջարկվում է փրկվել աշխարհի վերջից։ Որպուս բունոս՝ առաջարկվում է նաև Մոսկվա քաղաքի տարհանման պլանը։