«500 դրամանոց քյաբաբ ուտողները բախվելու են ժողովրդի հե՞տ․ կտրորե՛նք բոլորիդ»․ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը վաղ առավոտից ուղևորվել է Արմավիրի մարզ և սկսել նախընտրական քարոզարշավը։ Ինչպես նախկին ելույթներում, այնպես էլ այսօր Փաշինյանը խոսել է նախկիններից, հնչեցրել մեղադրանքներ նրանց հասցեին։ Իսկ ահա Արմավիր գյուղում անդրադարձել է ընտրությունների արդյունքներին, վստահեցրել, որ հետընտրական բախումներ չեն լինելու․
«Էսօր Հայաստանում հենց քարոզարշավի առաջին օրվա արձագանքները դուք տեսեք, էլի սկսել են բայղուշությունների շարքը՝ Հայաստանում բախումներ են լինելու․․․ Բաղրամյան պողոտայում 500 դրամանոց քյաբաբ ուտողները բախվելու են ժողովրդի հե՞տ։ Չի՛ կարող որևէ ուժ կանգնել ժողովրդի առաջ, դե՛ փորձեք, դե՛ փորձեք, կտրորե՛նք բոլորիդ, 500 դրամանոց քյաբաբ ուտողներ։ Եվ ես սա չեմ ասում՝ որպես վարչապետի պաշտոնակատար, ես ասում եմ՝ որպես Հայաստանի քաղաքացի․․․ Չի՛ լինելու հետընտրական բախում, չի՛ լինելու հետընտրական պրոցես, որովհետև հունիսի 20-ին ՀՀ բարձրագույն իշխանությունը՝ ժողովուրդը, ընտրական տեղամասում վերահաստատելու է իր իշխանությունը, իր ինքնիշխանությունը, իր քաղաքացիությունը, իր անկախությունը․․․»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում